-
27.04.2013|
22:36
Այնուամենայնիվ, պատմությունը սերունդների հերթափոխ է: Ցանկացած սերունդ ունի հնարավորություն անցնել աննկատ կամ փոխել պատմության ընթացքը:
-
27.04.2013|
17:30
Դատելով ամեն ինչից՝ Երևանի ավագանու և քաղաքապետի գալիք ընտրություններում իրական «մրցակցությունը» կծավալվի երրորդ տեղի համար: Առաջին երկու տեղերը նախատեսված են համապատասխանաբար ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար, չորրորդը, հավանաբար, ՕԵԿ-ին բաժին կհասնի (դա այն դեպքում, եթե ֆորս-մաժոր չլինի), իսկ այ երրորդ տեղում հաստատվելու համար իրար հետ «կմրցեն» «Բարև, Երևանը»,Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը:
-
27.04.2013|
14:53
Մի քանի օր է հատուկ ստատուս չէի գրում այս մասին։ Մտածում էի, կարող է մեր, ապուշություններ են փորձում։ Հիմա գրում եմ, քանի որ էլի CNN-ով ինչ-որ Միշայի ու էլի ,ինչ-որե- ների մի շարան անհեթեթության մասին են հիշատակում՝ Բոստոնի հետ կապված։ Ամերիկացիների, թե ռուսների, թե... ո՞ւմ սադրանքն է սա։ Ո՞Ւմ էր պետք այս նվերը մատուցել հայերին՝ Ապրիլի 24-ին ընդառաջ։
-
27.04.2013|
13:10
Անշուշտ, յուրաքանչյուր անհատ այս կամ այն չափով ազդում է պատմության ընթացքի վրա՝ փորձելով նրա զարգացման տրամաբանության մեջ դնել իր դավանած արժեքները՝ կյանքի հունը իր համոզմամբ ավելի դյուրին, ավելի զարգացած տեսնելու ակնկալիքով:
-
27.04.2013|
13:08
Մուբարաքի ընտանիքը - 70 միլլիարդ դոլլար ու ինքը բանտարկված, Հուսեինը- 35 միլլիարդ`սպանված, Քադդաֆին -135 միլլիարդ` սպանված, Բերեզովսկին- 10 միլլիարդ`ինքնասպան եղած կամ սպանված, Չաուշեսկուի ընտանիքը -7 միլլիարդ` սպանված, Սաֆարմուրադ Նիյազով - 40 միլիարդ `«հանկարծամահ»… Չվայելեցին:
-
26.04.2013|
23:09
Երբ մտնում եմ եկեղեցի ու շփվում եմ հասակակից սարկավագների հետ, հիշում եմ մանկությանս տարիները, մի տեսակ տխրում եմ, բարի նախանձով եմ լցվում, լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։
-
26.04.2013|
16:06
Երեկ Թուրքիայի Բաց համալսարանի պրոֆեսոր, նախկին քաղբանտարկյալ, Սայիթ Չենթինօղլին (Sait Chetinoghli), ով տասնամյակներ հետազոտություններ է կատարել հայերից բռնագրավված սեփականության հարցում և բազմաթիվ խիստ արժեքավոր գրքեր ունի հրատարակած դրա մասին, ասաց՝ Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35%-ը նախկին հայկական սեփականություն է:
Պատկերացնո՞ւմ եք,ինչ գումարի մասին է խոսքը:
-
26.04.2013|
12:02
Մի թագավոր ասում է.
- Վաղը յուրաքանչյուր չորրորդ տուն քանդելու եմ:
Չորրորդ տների բնակիչները խուճապի մեջ են, մյուսները` անտարբեր են, բայց վախեցած:
Հաջորդ օրը թագավորն ասում է.
- Մյուսների տներն էլ եմ քանդելու:
-
26.04.2013|
00:14
Իսկապես շատ դժվար է գրողի աշխատանքը: Մի կողմից լարվածությունը, տաժանակիր աշխատանքը, մյուս կողմից՝ պատասխանատվության զգացումն է հետապնդում մարդուն, թե ինչ գնահատական կտան մարդիկ քո կատարած աշխատանքին:
-
25.04.2013|
17:19
Բավականին երկար ժամանակ էր, ինչ Գյումրին ապրում էր համեմատաբար հանգիստ կյանքով, բայց արդեն 2 օր է, ինչ այնտեղ ակտիվացել են «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը:
հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am